Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում կատալոնյան «Բարելոնան» հյուրընկալվեց «Սելտային»:

Դիմակայությունն ավարտվեց հյուրերի պարտությամբ` 1:4 հաշվով:

26-րդ րոպեին Նոլիտոն բացեց հաշիվը, դաշտի տերերի երկրորդ գոլը 4 րոպե անց հեղինակեց Յագո Ասպասը, ով 50-րդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց:

Կատալոնացիների միակ գոլը 80-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո խփեց Նեյմարը, սակայն երեք րոպե անց «Սելտայի» ֆուտբոլիստներին հաւջողվեց 4-րդ անգամ գրավել «կապտանռնագույնների» դարպասը, այս անգամ աչքի ընկավ Գվիդետին (83):