ԱՄՆ պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է ավելի ակտիվ համակարգեն իրենց գործողությունները Սիրիայի հարցով, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարում դաշնակիցները պատահաբար կրակ չբացեն միմյանց վրա: Այսինքն՝ ԱՄՆ արտաքին գերատեսչությունը «դե ֆակտո» հաստատել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից պակաս դեր չի խաղում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Բացի այդ, այսօր ՄԱԿ-ում հայտարարել են, որ Կիևը պատրաստ է խոստովանել, որ Դոնբասում Ուկրաինայի ուժայինները խախտել են մարդու իրավունքները: Նշենք, որ այդ լուրը հաղորդվել է Օբամայի հետ Պորոշենկոյի հանդիպումից հետո:

 

 

Մամուլի, քաղաքական գործիչների և փորձագետների կողմից մեծ արձագանքի են արժանացել ՄԱԿ-ում Օբամայի և Պուտինի ելույթները: Սակայն առավել արժեքավոր է հասարակ մարդկանց վերաբերմունքը: Համացանցում մեծ տարածում է գտել "PutinPeacemaker" («Պուտին խաղաղարար») հեշթեգը:

 

 

«Եթե Ռուսաստանի նախագահը կկարողանա համոզել իր ամերիկացի գործընկերոջն ընդունել Սիրիայի հարցով իր դիրքորոշումը՝ դա կլինի 15 տարվա ընթացքում Վլադիմիր Պուտինի մեծագույն դիվանագիտական հաղթանակներից մեկը: Գործոնների մեծ մասը ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինը շախ և մատ կանի Բարաք Օբամային, ով ստիպված կլինի ընդունել Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ»,- գրում է «Time»-ը: