Լիտվայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

77 կգ քաշային կարգում Ավետիսյանը երկամարտում գրանցել է 315 կգ արդյունքը՝ պոկում վարժությունում ցույց տալով 140 կգ, իսկ հրում վարժությունում՝ 175 կգ արդյունքը:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, իսկ Սմբատ Մարգարյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Մարզպետ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր: