Մոսկվան և Վաշինգտոնը փոխըմբռնում չունեն սիրիական հարցում: Reuters-ի փոխանցմամբ' այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

Ինչպես նշել է ԱՄՆ առաջնորդը, միակ ոլորտը, որում ԱՄՆ-ը և Ռուսաստանը փոխըմբռնում ունեն Սիրիայի վերաբերյալ' այն է, թե ինչպես խուսափեն հակամարտությանը ներգրավված իրենց ինքնաթիռների պատահական բախումներից, միևնույն ժամանակ պահպանվում են երկու երկրների տարբեր մոտեցումները հակամարտության կարգավորման ռազմավարության հարցում:

 

 

Օբաման հայտարարել է, որ սիրիական քաղաքացիական պատերազմը մագնիս է դարձել ծայրահեղականների համար և կարող է վերջանալ միայն քաղաքական լուծմամբ, որը կբերի նոր կառավարության:

 

 

Նա ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սկզբունքային տարաձայնությունների առկայությունը Բաշար Ասադի նախագահությունը շարունակելու հարցում:

 

 

«Նախագահ Պուտինը հավատում է, որ եթե ինքը շարունակի անել այն, ինչ արել է վերջին 5 տարիներին, այն է' աջակցել Ասադի ռեժիմին, խնդիրը կլուծվի»,- ասել է Օբաման: