Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն հերթական ռեկորդն է սահմանել:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Պորտուի» և Թել Ավիվի «Մաքաբիի» միջև հանդիպմանն Իսպանիայի հավաքականի դարպասապահը կարողացել է սեփական դարպասը անառիկ պահել: Արդյունքում Կասիլյասը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել՝ 51 խաղում բաց չթողնելով ոչ մի գոլ:
Կասիլյասին հաջորդում են Էդվին վան Դեր Սարը, Վիկտոր Վալդեսը և Պետեր Չեխը:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է պորտուգալական թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: