«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ծավալուն հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային ընտրանուն և, մասնավորապես, նշել, որ չի հավատում, թե Ալբանիայի ընտրանու դեմ Եվրո 2016-ի ընտրական փուլի հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել:

«Փորձում եմ դիտել Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը: Ալբանիայի դեմ հանդիպումը բաց չեմ թողել, դիտել եմ առաջինից մինչև վերջին րոպեն և չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կարող էր խաղը վաճառել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է eurofootball-ը: