Կահիրեից Սանկտ Պետերբուրգ է թռչել Ռուսաստանի առաջին ինքնաթիռը՝ A321-ի ավիաաղետի 144 զոհերի մարմիններով: Այս մասին հաղորդում է BBC-ի թղթակիցը Պուլկովո օդանավակայնից:

 

Զոհվածների մարմիններով երկրորդ ինքնաթիռը սպասվում է երկուշաբթի երեկոյան:

 

Արդեն երկուշաբթի առավոտյան հարազատների կողմից կսկսվի նրանց մարմինների ճանաչման ընթացակարգը: Ընթացակարգը տեղի կունենա Շաֆիրովի պողոտայում գտնվող դիակիզարանում: Մասնագետներն անմիջապես հարազատներին կտան նրանց մահվան վկայականները:

 

«Ինգոսստրախ» ընկերության Պետերբուրգի մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Խրաբրիխը հայտնել է, որ երկուշաբթի օրը ընկերության գրասենյակը ժամը 9-ից բաց կլինի, որտեղ տուժածներից կընդունվեն դիմումներ: