«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.





***


Վթար Ռուսաստանում. Զոհվել է մեկ հայ, 3-ը վիրավոր են


Նոյեմբերի 11-ին, ժամը 15.48-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, և հնարավոր է, որ տուժածների մեջ լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:

 

 

Մանրամասները պարզելու համար կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ հետ, որտեղից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նոյեմբերի 10-ին, ժամը 16.41-ի սահմաններում Սարատով-Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով 1965 թ. ծնված Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:

 

 

Պատահարի հետևանքով տուժածներ' 1975 թ. ծնված Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 1954 թ. ծնված Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը և 1954 թ. ծնված Վարդիթեր Պետրոսի Պալյանը հոսպիտալացվել են Սարատով քաղաքի ԲԿ, որտեղ Հասմիկ Ամբարդանյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել: Կարապետ Ամբարդանյանի և Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:



***

Չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երևան 6 չվերթ


Նոյեմբերի 11-ին և 12-ին չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երևան 3-ական չվերթ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից:

 

 

Չվերթներից երեքը չեղյալ է հայտարարել ռուսական «Տրանսաէրո» ընկերությունը, երկուսը՝ «Վիմ ավիաուղիներ» ավիաընկերությունը և մեկը՝ «Ուրալ ավիաուղիները»:

 

***

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի



Հանրապետության շրջանների մեծ մասում նոյեմբերի 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նոյեմբերի 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերն աստիճանաբար կնվա զի 2-4 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան' 2-5 մ/վրկ արագությամբ:

 

 

 

 

Երևանում նոյեմբերի 12-ին, 14-ին հնարավոր է անձրև, նոյեմբերի 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +10 աստիճան, նոյեմբերի 13-ին' +11, նոյեմբերի 14-ին' +8, նոյեմբերի 15-16-ին' +10 աստիճան: