Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլն անցկացրեց ֆուտբոլային կարիերայի վերջին խաղը:
NASL-ի առաջնությունում (Հյուսիսային Ամերիկայի առաջնություն) «Նյու Յորք Կոսմոսը» 3:2 հաշվով հաղթեց «Օավային» և դարձավ չեմպիոն: 38-ամյա Ռաուլը մասնակցեց ողջ խաղին:
Հավելենք, որ մադրիդյան թիմի կազմում ֆուտբոլիստը 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Կարիեայի ընթացքում հանդես է եկել նաև «Շալկեի» և «Ալ Սադի» կազմում: Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է ավելի քան 100 խաղի և դարձել 44 գոլի հեղինակ:
Ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի նաև կարիերան: