Իրանական դատարանը բանտային կալանքի է դատապարտել Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազ Ղոլյամ Հոսեյն Մոհսենի Էջեիին: Համապատասխան հայտարարությունը Իրանի գլխավոր դատախազն արել է Թեհրանում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում:
Դատավճռի մանրամասները չեն բացահայտվում: Washington Post-ի խմբագիր Դուգլաս Ջեյլը հայտարարել է, որ հրատարակությունը տեղյակ է դատավճռին, բայց լրացուցիչ տեղեկություններ չունի:
Ռեզայանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Իրանում: Նա ունի ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: