«Թզուկ» մականունով մեքսիկացի հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոէրան սպառնացել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին: Թմրամաֆիայի առաջնորդի զայրույթն առաջացրել է նրա կողմից վերահսկվող «Սինալոա» կարտելի գործերի մեջ ծայրահեղականների միջամտությունը: 

 

Իսլամիստներին հասցագրված հաղորդագրությունում «Թզուկը» ԻՊ-ի կողմից լուրջ սխալ է անվանել «Սինալոա» կարտելի գործերի մեջ միջամտելու փորձը, հայտնում է Cartel Blog ինտերնետ պորտալը, որը կապում են նարկոմաֆիայի հետ: Նշված չէ, թե որտեղ կարող էին գրոհայինները ոչնչացնել այդ բեռը, սակայն, վերջին տարիների ընթացքում Լատինական Ամերիկայից խոշոր կարտելներ բիզնես են սկսել Մերձավոր Արևելքում:

 

Իր ուղերձում «Թզուկը» հայտարարել է, որ նրա մարդիկ կգտնեն ահաբեկիչներին, եթե վերջիներս «շարունակեն խառնվել իր գործողությունների մեջ»: