Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար, ներկայումս Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Տիերի Մարիանին խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին բանաձև։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։

 

 

Փաստաթղթի տեքստում ընդգծվում է, որ հակառուսական սահմանափակումները հակասում են «հիմնարար ֆրանս-ռուսական հարաբերություններին», «բացարձակապես անարդյունավետ են և մեծամասամբ անօրինական», հակասում են միջազգային իրավունքին և վնասում Ֆրանսիայի շահերին։

 

 

Մարիանին նշել է, որ հաջորդ քայլը անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքելն է պատգամավորների շարքում՝ հաջակցություն այդ բանաձևի։ «Իմ նպատակն է 150 ստորագրոթյուն հավաքելը։ Դրանից հետո ես ծրագրում եմ հունվարին փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողովում քննարկման»,- հավելել է նա։