armnoc.am Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր Գոռ Մինասյանը Ռուսաստանում ընթացող նախագահի գավաթի խաղարկությունում նվաճեց արծաթե մեդալ: Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 195 կգ, իսկ հրումում՝ 230 կգ: Երկամարտի 425 կգ արդյունքով Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:
Գավաթի խաղարկության հաղթող դարձավ Ռուսլան Ալբեգովը, ով երկամարտում գրանցեց 440 կգ արդյունք: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: