Խորհրդարանը հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության ծրագիրը: Ծրագրին կողմ քվեարկեց 79, դեմ՝ 6 պատգամավոր:

 

Ծրագրում բոլոր ոլորտները, որտեղ Վերահսկիչ պալատի խորհուրդը նպատակահարմար է գտել վերահսկողություն իրականացնել, հստակ նշված են ըստ ծրագրերի: «Կարող ենք ասել, որ առաջին անգամ կարողացել ենք ներկայացնել վերահսկողության բոլոր ոլորտները՝ ըստ ծրագրերի»,- ընդգծել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

 

Այս առումով ՀՀ կրթության և գիտության նախարարության, տրանսպորտի և կապի նախարարության, պաշտպանության նախարարության, ոստիկանության համակարգի, ՏՄՊՊՀ-ի, անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի, գյուղատնտեսության նախարարության, սոցիալական ծառայության տարածշքային գործակալությունների կողմից իրականացվող բոլոր ծրագրերը ընդհանուր առմամբ 11-ն են, որոնք կլինեն վերահսկողության տակ: «Այս անգամ մենք վերահսկողության տակ ենք պահելու այն թեմաները, որոնք նախորդ տարիներին չեն եղել վերահսկողության տակ կամ շարունակական ծրագրեր են»,- եզրափակել է Իշխան Զաքարյանը: