Սիրիական բանակը և աշխարհազորայինները ոչնչացրել են ահաբեկիչների ստորգետնյա քաղաքը, որտեղ նրանք թաքնվում էին ռմբակոծման ժամանակ: 25 մետր խորության վրա զինյալների մոտ եղել է կյանքի համար անհրաժեշտ ամեն բան: LifeNews-ի հատուկ թղթակիցը հարձակման ականատեսն է դարձել և տեսել, թե ինչպես են ապրում ծայրահեղականները կառավարական զորքերի պաշարման ժամանակ:

 

Տներից մեկում, որտեղ ենթադրաբար թաքնվել են ահաբեկիչները, Սիրիայի բանակի զինյալները փոս են հայտնաբերել գետնի տակ, որն իրական քաղաք էր տանում: Ինչպես պարզվել է, նման տեսակի անցումները եղել են յուրաքանչյուր տան մեջ. հենց այնտեղ են զինյալները սպասել գրոհի ավարտին: Պաշարները թույլ են տվել նրանց մի քանի օր մնալ այնտեղ:

 

Ընդհատակյա ապաստանը ստեղծվում էր ոչ մեկ ամիս, ոչ էլ՝ երկու: Դրա մակերեսը կազմել է հինգ քառակուսի կիլոմետր: