Սիրիացի լրագրող Նաջի Ջերֆին, ով քննադատել է ԻԼԻՊ-ին, գնդակահարել են թուրքական Գազիանթեփում, հաղորդում է Cumhuriyet պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Պարբերականի տվյալներով՝ կրակոցն իրականացվել է խլացուցիչ ատրճանակով: Հաղորդվում է, որ Թուրքիայում սիրիացի լրագրողների սպանության առաջին դեպքը չէ:
Նմանատիպ հանցագործություն է տեղի ունեցել հոկտեմբերի 30-ին: Շանլըուրֆա քաղաքում սպանվել է Al Watan սիրիական թերթի երկու լրագրող, որոնք նույնպես քննադատել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների գործողությունները: Նրանց կոկորդը կտրել են վարձակալած բնակարանում: