Արագընթաց ուղեւորատար նավը, որը հունվարի 8-ին հարավկորեական Պուսան նավահանգստից մեկնել Էր Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաք (համանուն պրեֆեկտուրայի վարչական կենտրոն), բախվել Է կետի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով JR Kushu ընկերությանը, որին պատկանում Է նավը, պատահարի հետեւանքով առնվազն ինը մարդ Է տուժել:
Բախումից հետո նավը վերադարձել Է Պուսան, բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Նավի վրա եղել Է 180 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: