Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել եվրոպական երկրների ամբողջական անպատրաստվածությունը, մասնավորապես նաև Գերմանիայի՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից անօրինական ներգաղթյալների ներհոսքին:

 

Հայտարարությունն արվել է գերմանական Մայնցում գործարար համաժողովի ժամանակ: Սակայն, չնայած դրան, կին քաղաքական գործիչն արտահայտվել է եվրոպական երկրների սահմանների փակման օգտին և կոչ է արել գործընկերներին՝ հաշվի առնելով արդեն իսկ թույլ տված սխալները, սկսել լրջորեն զբաղվել միգրացիոն ճգնաժամից դուրս գալու այլընտրանքային ուղիների որոնմամբ:

 

«Մենք անսպասելիորեն բախվել ենք մարտահրավերներին, որոնք Եվրոպա է բերում փախստականների հոսքը, և արդեն խոցելի ենք դարձել, քանի որ դեռ չի բարելավվել կարգուկանոնը, վերահսկողությունը, որը պետք է լինի»,- ասել է Մերկելը: