Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դորտմունդի  «Բորուսիան»  «Չոնբուկ Մոտորսի» հետ ընկերական խաղում 4:1 հաշվով առավելության է հասել:

Մեկնարկից 4 րոպե անց Մարկո Ռոյսը բացել է հաշիվը, 10-րդ րոպեին Լի Դոն Գուկը խփել է պատասխան գոլը:

Հանդիպման 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլ  է խփել նաև Գոնասալ Կաստրոն:  Դորտմուդցիների կազմում գոլի հեղինակ են  դարձան նաև  Պարկը (53),  Պուլիսիչը (90+1):