Այսօր Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմեկնարկի օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարը (IWK - INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ:

 

Այսօր՝ հունվարի 28-ին, օդամղիչ հրացան ձևի մեծահասակների պայքարում կմրցեն Հրաչիկ Բաբայանները, Սուերն Բերյանը և Քրիստիան Լաուերը, երիտասարդների պայքարում կմրցեն Հայկ Բաբայանն ու Վրեժ Թորոսյանը: Օդամղիչ ատրճանակ ձևի մեծահասակների պայքարում կմրցի Էլմիրա Կարապետյանը, երիտասարդների պայքարում՝ Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը:

 

Մրցաշարի մեկնարկը հայաստանյան ժամանակով տեղի կունենա ժամը 14:00-ին: Հետևաբար արդյունքները հայտնի կլինեն երեկոյան:

 

Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հանդես կգա գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:

 

Մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները:

 

Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ և մրցման կազմակերպվածությամբ չի զիջում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այն մրջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: