Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցները պատրաստվում են մինչև 150 հազար զինծառայողներ ուղարկել Սիրիա' «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է CNN-ի աղբյուրը: Նշվում է, որ զինվորականների պատրաստվածությունն անցկացվում է Սաուդյան Արաբիայի տարածքում, որին մասնակցում են ինչպես տեղի զինվորականները, այնպես էլ Եգիպտոսի, Սուդանի ու Հորդանանի:

 

 

Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են զինվորներ ուղարկել Սիրիա «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու համար: