Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին, Ռուսաստանին և ՄԱԿ-ին սիրիական ճգնաժամի վերաբերյալ «խայտառակ համագործակցության» մեջ:

 

Էրդողանի նման դիրքորոշման պատճառով` Թուրքիային սպառնում է մեկուսացում`Սիրիայի հարցով վերջին համաձայնագրերի լույսի ներքո:

 

Ըստ երևույթին, փաստացի իրավիճակը Սիրիայում, ինչպես քաղաքական ասպարեզում, այպես էլ ռազմի դաշտում, բավականին հեռու է այն բանից, թե ինչ կցանկանար տեսնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Եվ եթե հաշվի չառնենք պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ նա «ողջունում» է ամերիկա-ռուսական համաձայնագրերը, որոնք ուղղված են Սիրիայում հարձակողական գործողությունների դադարեցմանը, Էրողանի ողջ ելույթն ուղղված էր այդ խաղաղ համաձայնագրի դեմ: