Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ խաղում տարած 3:1 հաշվով հաղթանակը:

«Իսկապես լավ հաղթանակ տարանք այս խաղում: Հիանալի զգացողություն ունեցա մինչև վերջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը և տեղադրել լուսանկար:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: