Մարտի 4-ին' վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:

 

Նպատակ ունենալով ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության որոշ դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությանը' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցի շրջանակում հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացման, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:

 

Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև զորամասի վերակարգի՝ հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, դասացուցակների և ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

 

Անականկալ այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախաճաշել է զորամասի զինծառայողների հետ, սննդի հետ կապված իր գոհունակությունն է արտահայտել ճաշարանի ստուգման մատյանում:

 

Հանկարծակի ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է մի շարք խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը: