Ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամն սկսվել է նախորդ տարվա նոյեմբերի 24-ին՝ F-16 թուրքական կործանիչի կողմից Սու-24 ռմբակոծիչը խոցելուց հետո: Նույն ժամանակ տեսադաշտում հայտնվել է թուրք ահաբեկիչը, ով իր վրա է վերցրել ռուս օդաչուի սպանությունը, որը խոցված օդանավից պարաշյուտով էր իջնում:

 

Ալփարսլան Չելիքը, չնայած իր ոչնչացման մասին բազմաթիվ հաղորդումների, որոնք տեղ են գտել ռուսական ռազմականացված դեղին մամուլում՝ ողջ ու առողջ է: Նրա հետ հերթական հարցազրույցն է ներկայացրել Gazetevatan.com թուրքական ռեսուրսը:

 

Չելիքը հայտարարել է, որ թուրքմենական բարձունքների վրա հարձակումների հիմնական նպատակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի իմպերիալիստական մոտեցումն է, ինչպես նաև իրենց ենթակաների՝ ի դեմս Ազգային ազատագրման քրդական հեղափոխական կուսակցության և Հեզբոլլահի, որոնք, ըստ նրա, «իմպերիալիստական տերությունների խաղում պեշկա են»: Իր ճակատը՝ կապված ապագա տնտեսական և քաղաքական նպատակների հետ, այստեղ բացել է նաև Իրանը: Նրանք բոլորը Թուրքիայի Հանրապետության և թուրք ազգի թշնամիներն են, որի նպատակն, իր հերթին, Մոսուլլն է, Հալեպն ու Ջաբալ ալ Թուրքմանը: «Ազգային պետական սահմանը սկսվում է քաղաքական սահմաններից դուրս,- ասում է ահաբեկիչը:- Այդ շրջանները Թուրքիայի՝ որպես պետության ֆորպոստն են»:

 

Չելիքը խոստովանել է, որ սիրիական ժողովրդի դեմ պայքարող գրոհայինները, աջակցություն են ստանում Թուրքիայից, և՝ զրկվելով նման աջակցությունից, նրանք կոչնչացվեն:

 

Ահաբեկիչը պաթետիկորեն հայտարարում է, որ հետապնդվում է Ռուսաստանի կողմից ոչ թե օդաչուի սպանության, այլ իր «իդեալների» համար: «Ես նրա (Ռուսաստանի - խմբ.) թշնամին եմ դարեր շարունակ: Ես բազմադարյա վրեժ եմ լուծում նրանից: Ամեն օր իմ առաջնագիծն անցնում է այնտեղ, որտեղ նրանք թափել են իմ անմեղ արյունը: Նրանք միշտ հարձակվում են օդից: Իսկ ես նրանց գետնի վրա եմ սպասում: Մենք չունենք ավիացիա»,- ասել է Չելիքը: