նչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալի» դեմ պատասխան խաղում դարձել է գոլ հեղինակ:

Սա լոնդանյան թիմի դարպասն ուղարկած 9-րդ գոլն էր՝ այս մրցաշարի խաղերում, ինչը Մեսսիի համար անձնական ռեկորդ է: Չեմպիոնների լիգայում արգենտինացին ամենաշատը գոլ է խփել հենց «Արսենալին». տեղեկացնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ հանդիպմանը կատալոնացիները հաղթել են 3:1 հաշվով: