Հայաստանի և Բելառուսի հավաքականների միջև ընկերական խաղից հետո հանդիպման մասին խոսեց նաև Արաս Օզբիլիսը, ով նշեց, որ երկար բացկայությունից հետո ուրախ է այսքան խաղաժամանակ ունենալու համար:

«Շատ կարևոր է, որ ունենք նոր խաղացողներ: Այնքան էլ գոհ չեմ խաղիցս, սակայն ուրախ եմ, որ 5 ամիս բացակայելուց հետո անցկացրի 60 րոպե»,- Mediamall.am-ի թղթակցի փոխանցմամբ այդ մասին խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Օզբիլիսը: