Փարիզի VI շրջանում գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքում տուժել է 17 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ին, այս մասին տեղեկացնում է AFP-ին: 11 հրշեջ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, կան ևս 6 այլ տուժածներ: Ոստիկանության և փրկարարների տվյալներով' պայթյունի հետևանքով ամբողջովին այրվել է Փարիզ կենտրոնում գտնվող շինության վերին հարկերն ու տանիքը: Ֆրանսիական գործակալության հաղորդմամբ' պայթյունն ուղեկցվել է հրդեհով, որից սև ամպ է դուրս եկել' տեսանելի դառնալով քաղաքի տարբեր հատվածներից: