Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում «Ստալը» հյուրընկալել էր Դոնեցկի «Շախտյորին»:
Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով: Դաշտի տերերի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Էդգար Մալաքյանը:
Ֆուտբոլիստը գոլային փոխանցումը կատարել է խաղավարտին (90+4) և իր թիմի երրորդ գոլը խփել է Իշենկոն:
Նշենք, որ Գոռ և Էդգար Մալաքյանները մասնակցել են ողջ խաղին: