«Միլանը» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի պաշտոնանկության մասին: Պայմանագրի խզման պատճառները չեն հայտարարվել:
Մինչ մրցաշրջանի ավարտն իտալական ակումբը կգլխավորի նախկին ֆուտբոլիստ Կրիստիան Բրոկին, ով վերջին ժամանակներս աշխատում էր ռոսոներիների երիտասարդական թիմում:
Ներկայումս «Միլանն» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է և 32 խաղում վաստակել է 49 միավոր: