Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Հեղինակավոր այս մրցաշարում հեթ-տրիկների քանակով պորտուգալացին կրկնեց Լիոնել Մեսսիի ռեկորդը, ով մինչ այս միակ ֆուտբոլիստն էր, ում ակտիվում ՉԼ-ում կար հինգ հեթ-տրիկ:
Հիշեցնենք, որ մադրիդցիները հաղթեցին Ռոնալդուի երեք գոլերի շնորհիվ և դուրս եկան կիսաեզրափակիչ: