Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում ընթանում է Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարը:

75կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ և օլիմպիական վարկանիշ ձեռք բերեց: Երրորդ տեղի համար պայքարում մեր մարզիկը 9-0 հաշվով հաղթեց ռումինացի մարզիկին:

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Ջուլֆալակյանը 0-7 հաշվով պարտվել էր հունգարացի Պետեր Բաշչիին: Հունգարացի մարզիկը հասել էր եզրափակիչ և Ջուլֆալակյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն էր ստացել:

Սփոփիչ գոտեմարտում մեր մարզիկը 8:0 հաշվով հաղթել է Խորվաթիայի ներկայացուցչին, սփոփիչ երկրորդ գոտեմարտում նույնպես հաղթել էր 8:0 հաշվով: