Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցման մեջ մեղավոր են երրորդ ուժերը, կարծում է Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը:
«Թուրքիան և Ռուսաստանը վաղեմի հարևաններ են, վաղեմի դաշնակիցներ: Բազմաթիվ բարդ և կարևոր հարցերում այդ երկրները հանդես են եկել միևնույն դիրքորոշումներով: Ցավոք, տեղի է ունենում նաև այնպես, որ թյուրիմացությունը և երրորդ ուժերը վնաս են հասցնում հարաբերություններին: Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման մեջ մեղավոր են երրորդ ուժերը ... Ոչ ոք չի կարող վնասել թուրք և ռուս ժողովուրդների բարեկամությանը: Կարծում եմ, շուտով երկու երկրների միջև հարաբերություններում նոր փուլ կսկսվի», - ասել է նա ՌԻԱ «Նովոստի»-ին:
Նրա խոսքով՝ թուրքական կողմն արդեն վառել է «կանաչ լույսը»՝ հարաբերությունների նորմալացման համար:
«Նմանատիպ նախաձեռնություն մենք սպասում ենք նաև ռուսական կողմից», - ընդգծել է նա: