Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Վերջին տուրում նորվեգացին հաղթեց Պավել Էլյանովին և միավորների քանակը հասցրեց 6-ի: Լևոն Արոնյանը զբաղեցրեց երկրորդ տեղը' 5.5 միավորով:

Վաշյե Լագրավը, Տոպալովն ու Կրամնիկը ունեն 5-ական միավոր:

Լի Չաո-Գիրի պարտիան դեռ չի ավարտվել, սակայն այս հանդիպման արդյունքը առաջին երկու տեղերում փոփոխություն չի մցնի: