Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ  Էդգար Մանուչարյանը հեռանում է «Ուրալից»: Հարձակվողը Ինսթագրամի իր միկրոբլոգում  մասնավորապես գրել է.

«Հարգելի ընկերներ  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ուրալում» անցկացրած ժամանակի համար:  Եկատերինբուրգում հինգ տարիների ընթացքում շատ բանի եմ հասել՝ «Ուրալի» հետ դուրս եմ եկել Պրեմյեր լիգա, զգացել եմ ղեկավարության վստահությունը, երկրպագուների աջակցությունը, սակայն ամեն ինչ ավարտվում է: «Ուրալին» ցանկանում եմ մաղթել բարգավաճում,  հաջողություններ: Առաջին օրվանից մինչև վերջին օրը ազնիվ եմ եղել, ձեռք եմ բերել լավ ընկերներ: Եզրափակելով` ակումբի ղեկավարությանը ցանկանում եմ մաղթել`  չմոռանալ, թե որքան ծանր է ֆուտբոլիստների աշխատանքը, գնահատել  ու հարգել նրանց: Սրտիս մի մասնիկը թողել եմ Եկատերինբուրգում: Հաջողություն և ամենայն բարիք»: