Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» միմյանց հանդիպեցին Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում:
Բեռլինում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց առանց գոլերի: Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չգրանցվեցին:
Արդյուքնում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 հարվածաշարով: Մյունխենցիները առավելության հասան 4:3 հաշվով և 18-րդ անգամ նվաճեցին երկրի գավաթը:
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: