Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբը ներկայումս փոխելու մտադրություն չունի, չնայած նրա ծառայություններով հետաքրքրված են եվրպական առաջատար ակումբներ:

Ինչպես տեղեկացնում է WDR 2-ը, ֆուտբոլիստի՝ թիմում մնալը կապված է Թոմաս Տուխելի հետ:

Եթե Մխիթարյանը երկարաձգի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ, ապա նա ցանկանում է պայմանագրում նոր կետ մտցնել, համաձայն որի կարող է որոշակի գումարով ակումբն անմիջապես լքել, եթե այնտեղից հեռանա Թոմաս Տուխելը:

Մխիթարյանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2017թ., Տուխելինը'2018թ.: