ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի հզորացումը ոչ ավելի, քան դաշիքի համաչափ պատասխանն է Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին: Այդ մասին Radio Free Europe-ին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիան ներկայացնող ՆԱՏՕ-ի գեներալ Պիտեր Պաուլը:
Եթե Ռուսաստանը չդառնար ավելի համառ, ինչը նա դրսևորել է Վրաստանում, Ուկրաինայում, Ղրիմում, Սիրիայում, ՆԱՏՕ-ին անհրաժեշտ չէր լինի արձագանքել դրան: ՆԱՏՕ-ն, մասնավորապես, դաշինքի անդամներն արևելքում զգում եմ, որ Ռուսաստանի ինքնավստահությունն ու ագրեսիան որոշ շրջաններում սպառնալիք է նրանց համար:
Այն երկրները, որոնք անմիջականորեն սահմանակից են Ռուսաստանին, կցանկանային վստահ լինել ՆԱՏՕ-ի ներկայության մեջ, և նրա՝ գործելու պատրաստակամության և ցանկության մեջ: Այնպես որ, [գագաթնաժողովում] Ուելսում ՆԱՏՕ-ն որոշել է հզորացնել իր կոլեկտիվ պաշտպանությունը, և կոլեկտիվ պաշտպանության շրջանակներում ուժեղացնել իր ռազմական ներկայությունը: