«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի առաջնությունում Խոսե Գվարդիոլայի հետ մրցակցությանը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան նոր մրցաշրջանում գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»:
«Երկու տարի աշխատել եմ Իսպանիայում, որտեղ չեմպիոն դարձել եմ կամ ես, կամ Գվարդիոլան: Այդ պատճառով էլ այնտեղ անհատական մրցակցությունը ինչ-որ իմաստ ուներ: Սակայն, եթե Անգլիայի առաջնությունում ես մտածեմ միայն Պեպի մասին, իսկ նա' իմ մասին, ապա տիտղոսը կնվաճի այլ մարզիչ: Անգլիայի առաջնությունը չորս տարբեր չեմպիոն է ունեցել չորս տարվա ընթացքում, այս ցուցանիշը վկայում է այն մասին, թե որքան մրցակցային է մրցաշարը: Իսկ այլ առաջնություններում գրանդ ակումբները միշտ էլ մնում են գրանդեր»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը: