Հայ ժողովուրդը շնորհակալ է Գերմանիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու, սեփական պատասխանատվությունը ստանձնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ շնորհակալության ակցիա, որին միացել տարբեր երիտասարդական կազմակերպություններ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Արուսյակ Պողոսյանն ընդգծեց, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն դիվանագիտական, այլ նաև մարդկային մեծ քայլ էր: «Այդ հանցագործությունը, որը տեղի է ունեցել, իրականացվել է ողջ մարդկության նկատմամբ: Միայն կոշտ քննադատությունը կարող է օգնել, որպեսզի հետագայում նման ոճրագործությունները կանխվեն: Գերմանիայի համար, բնականաբար, շատ դժվար է նման աշխարհաքաղաքական զարգացումների ն երքո նման որոշում կայացնել: Մենք տեսանք, որ Թուրքիայի արձագանքն էլ չուշացավ, որը բավականին ագրեսիվ էր: Մենք՝ որպես երիտասարդներ, ովքեր կարողացել են ծաղկացնել իրենց երկիրը, առաջ տանել այն 0578բերգական իրադարձություններից հետո, որ տեսել են մեր նախնիները, պարզապես պարտավոր ենք շնորհակալություն հայտնել մի երկրի, որը բարձր քաղաքական կամք ցուցաբերեց»,- եզրափակեց Պողոսյանը:
Ակցիայի մասնակիցները «Շնորհակալություն, Գերմանիա» վանկարկումներով և բարձր ծափահարություններով իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին Գերմանիայի խորհրդարանին և ժողովրդին՝Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: