Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի կազմում շարունակվում են հերթական կադրային խնդիրները: Ծնկի խաչաձև մկանի վնասվածք է ստացել իտալական «Ռոմայի» Անտոնի Ռյուդիգերը: Գերմանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզումային հանդիպման ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ ֆուտբոլիստը չի մասնակցի «Եվրո 2016»-ին և բաց կթողնի 6 ամիս:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում վնասվածքի պատճառով «Եվրո 2016»-ին չի մասնակցի նաև Դորտմունդի «Բորուսիայի» Մարկո Ռոյսը: