Ամերիկայի գավաթի խաղարկության D խմբում Չիլիի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Բոլիվիայի հավաքականին:

Մրցաշարի գործող չեմպիոնների կազմում Արթուրո Վիդալը 46' բացեց հաշիվը, պատասխան գոլը 61-րդ րոպեին խփեց Ջասմանի Կամպոս: Խաղավարտին Վիդալը անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը և հաղթանակ բերեց իր թիմին: