Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Անգլիայի ազգային ընտրանին հանդիպեց Իսլանդիայի հավաքականին և պարտվեց 1:2 հաշվով:

Հանդիպման բոլոր գոլերը հեղինակվեցին առաջին 18 րոպեների ընթացքում:

4-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Ուեյն Ռունին, երկու րոպե անց Ռագնար Սիգուրդսոնը հավասարեցրեց հաշիվը, իսկ 18-րդ րոպեին ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ` իր թիմին ապահովելով քառորդ եզրափակչի ուղեգիր: