International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ և պարտվեց խոշոր 1:4 հաշվով:

Դորտմուդյան թիմի կազմում աչքի ընկան Գոնսալո Կաստրոն (19), 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Պիեր Էմերիկ Օբամեյնագը,  57-րդ րոպեին  գոլի հեղինակ դարձավ Դեմբելեն, իսկ  86-րդ րոպեին Ջոնսոնի  պաշտպանած դրապասը գրավեց Կաստորն` դառնալով դուբլի հեղինակ;

Ժոզե Մոուրինյուի թիմի միակ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը: Գոլային փոխանցումը կատարեց Խուան Մատան:

Նշենք, որ 66-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց Յանուզայը: