Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեք տարեկան երեխայի կորելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հաղորդում չի ստացել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայկ Միքայելյան անունով օգտատերը տեղադրել է մանկահասակ երեխայի նկար և գրել. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում կորել է 3 տարեկան Լավրենտը: Գտնողին խնդրում ենք զանգահարել 098459706 հեռախոսահամարով»: