Արմավիրի մարզում՝ Սեւջուր-Ախթամար ջրատարի մեջ սեպտեմբերի 19-ի գիշերը երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել։ NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ կինը 38-ամյա Նարինեն է, որի սպանության կասկածանքով գիշերը ձերբակալվել է ամուսինը։

Դեպքի վերաբերյալ մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Նախնական տեղեկություններով՝ Նարինեն եւ ամուսինը վիճել են Ակնալիճ-Զարթոնք ճանապարհահատվածում, որի ընթացքում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահը վրա է հասել դաժան ծեծի հետեւանքով։ Նարինեի մարմինը ջրատարի մեջ ընկած է եղել կիսով չափ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից դեպքի վերաբերյալ մեզ հայտնեցին, որ սպանության մեջ կասկածվող ամուսինը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։