Mediamall.am լրատվականն ամփոփում է այսօրվա՝ հոկտեմբերի 11-ի աշխատանքային երեքշաբթին:

 

Օրը անակնկալ էր մեդիա հանրության համար: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իշխող ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանը այսօր հրաժարական տվեց իր պաշտոնից, հրաժարվեց ՀՀԿ անդամատոմսից և հայտարարեց, որ ինքը մտնում է ակտիվ քաղաքականություն:

 

Ավելին, Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ եթե իր կամ իր ընտանիքի հետ որևէ բան պատահի, ուրեմն դրա միակ մեղավորը կլինի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Օրվա ընթացքում, քաղաքական և հասարակական գործիչները քննարկում էին Դալլաքյանի այս քայլն ու հիշեցնում, որ Դալլաքյանը տարիներ առաջ լքեց ընդդիմադիր դաշտն ու հեշտությամբ համաձայնության եկավ Սերժ Սարգսյանի հետ:

 

Գագիկ Ծառուկյանը ՀՖՖ-ն ղեկավարելու ոչ մի ցանկություն չունի, իսկ նման լուրեր տարածողները ունեն հիվանդ երևակալություն: Այս մասին Lurer.com լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

 

Իվետա Տոնոյանի պարզաբանմանը ծանոթացեք այստեղ:


Թեմային անդրադառնալով, «Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվականը հանդես է եկել ծավալուն ռեպորտաժով, որի մեջ մատնացույց է անում ստահոդ լուրեր տարածող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իրական դեմքը:

 

Կարեն Կարապետյանի որոշմամբ պաշտոնից հեռացել է ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

 

Lurer.com լրատվականի վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Անհերքելի աքսիոմ է՝ քաղաքական դաշտի նման թափթփվածության պարագայում 2017-ի պառլամենտական ընտրությունները Հայաստանի գլխին դառնալու են իսկական պատուհաս, իսկ լճացած քաղաքական դաշտը միայն նպաստելու է հաստատված անբարեհույս մթնոլորի է՛լ ավելի խորացմանն ու գաղջացմանը՝ դատապարտելով հասարակությանը դեգրադացման. համախմբվածությունն է դառնալու այն միակ երաշխիքը, որ Հայստանի հետագա առաջընթացն ու զարգացումը անկասելի է դառնալու այլևս, աներկբա. պետք է վերջ տրվի այն անարխիային, որ, ցավոք, արդեն տևական ժամանակ է, ինչ բնորոշ է հայաստանյան քաղաքական դաշտին:


 

Վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք «Միակ ելքը՝ ՀՀԿ ճանկերից…» վերտառությամբ հրապարակումը:

 

«Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունում էլ կարող է անել քայլեր՝ ի նպաստ ժողովրդի»: Այս մասին lurer.com լրատվականի լրագրողի հետ զրույցում ասել է սիրված դերասան Տիգրան Ներսիսյանը:

 

Դերասանի հետ զրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ: