ԱԺ-ում շաունակվում են քառօրյա աշխատանքները: Քննարկման է ներկայացվել 2017 թվականի բյուջեն: Մինչ քննարկումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց, որտեղ հայտարարեց, որ առաջին անգամն է՝ բյուջեի քննարկմանը չի մասնակցում կառավարությունը:

 

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, եւ չէր ներկայացել կառավարության հետ հարցուպատասխանին:

 

«Առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում ու կառավարությունը չի մասնակցում»,- հայտարարեց ԱԺ նախագահը, ում նկատողությունը թերևս դուր չեկավ ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով փորձեց արդարացնել կառավարության ներկայացուցչին և առաջարկեց քննարկումը հետաձգել, սակայն Գալուստ Սահակյանը չհամաձայնեց.

 

«Գալուստ Սահակյանը շատ ավ գիտի ինչն է հետաձգում, երբ և ինչու համար»,- դժգոհեց նա՝ ակնարկելով, թե կառավարության կողմից սա անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ:

 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ հայտարարեց, որ իր գործընկերներն արդեն ճանապարհին են, և, որ շուտով ներկա կգտնվեն քննարկումներին:«Միգուցե տեխնիկական խնդիր է առաջացել, բայց նրանք արդեն ճանապարհին են: Ներողություն եմ խնդրում: Խնդրում եմ հիմք ընդունել սա ու չհամարել անհարգալից վերաբերմունք: Իմ գործընկերները շուտով ներկա կլինեն»,- ասաց նա: