Տոկիոն Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում ցանկանում է արդյունք գրանցել: Պայմանագիրը կարող է ձեռնտու լինել և՛ Ռուսաստանին, և՛ Տոկիոյին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», հաղորդում է, որ այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ նախարար Ֆումիո Կիսիդան:

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ճապոնիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Պուտինի սպասվող այցելությունը Ճապոնիա ճապոնա-ռուսական հարաբերություններում տարվա խոշոր և կարևորագույն իրադարձությունն է: «Ցանկալի է երկու կողմերի ջանքերով հանդիպումը հաջող անցկացնել»,-ասել է նախարարը:

 

«Մենք ուզում ենք զարգացման հասնել տարբեր ոլորտներում' տնտեսական, հումանիտար, մշակութային, որպեսզի ռուս-ճապոնական հարաբերություններն առաջ շարժվեն: Կցանկանայի, որ ձեր նախագահի այցը Ճապոնիա նոր հորիզոններ բացեր երկու երկրների միջև»,-հավելել է Կիսիդան: