Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեթեր Յունայթեդը» արտագնա խաղում ուժերը չափեց «Էվերթոնի» հետ: Դիմակայությունն ավարտվեց 1:1 հաշվով:

43-րդ րոպեին` Մարտիալի փոխանցումից հետո, Զլատան Իբրահիմովիչը բացեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Բեյնը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը`դաշտի տերերին փրկելով պարտությունից:

Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին:

Այս խաղից հետո Մոուրինյուի թիմը 21 միավորով առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: